Այսօր: Հինգշաբթի, 21 Հունիսի 2018թ.
Անուշավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՆՈՒՇԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.18 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Անուշավան համայնքում ամսեկան երկու անգամ կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանության աշխատանքները:

25.05.18 Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
Սիրելի շրջանավարտներ. ի սրտե շնորհավորում եմ դպրոցում ուսումնառության վերջին օրվա, վերջին դասի և վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին և մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվում է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Համոզված եմ, որ թե դպրոցում և թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն, կայացած, դառնաք մեր պետության զարգացման և և հուսալի ապագայի գրավականը: Ողջունում եմ նաև ուսուցիչներին և ծնողներին, սա տոն է նաև Ձեզ համար: Դուք այսօր կյանք ոք ուղղորդում հասուն սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել եք մեր ժողովրդի բարեկեցությանն ու երկրի ... Մանրամասն
24.05.18 Անուշավան համայնքում իրականացվում են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ

Անուշավան համայնքում  իրականացվում են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Արդեն իսկ լուսավորված փողոցներին կավելանան ևս երկու փողոց: Համայնքի փողոցների գրեթե 90 տոկոսը արդեն ունի լուսավորություն: Աշխատանքը շարունակական է...

07.03.18 Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: 

Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային  լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: 

Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:

Ցանկանում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:

Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

29.12.17 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...
Սիրելի՛ անուշավանցիներ . Ամփոփելով անցնող՝ 2017թ-ը, հարկ եմ համարում նշել համայնքի ձեռքբերումները՝ համայնքային կյանքի բոլոր բնագավառներում. սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցեց 100%-ը, կատարվեցին հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը, համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերվեց ևս մեկ հակակարկտային կայան, սալապատվեց 29-րդ  փողոցից 1000մ 2 , կատարվեց գյուղի կենտրոնից Արթիկ տանող ճանապարհի ասֆալտբետոնով փոսալցում, կողճավազային խառնուրդով բարեկարգվեց 29-րդ և 9-րդ ներհամայնքային փողոցները: 1-ին, 7-րդ , 12-րդ, 24-րդ և 25-րդ փողոցներում անցկացվեց արտաքին լուսավորության ցանց: Համայնքի փողոցների 90%-ը ունի արտաքին լուսավորություն: Կառուցվեց 1800գծմ խմելու ջրագիծ հյուսիս-արևմտյան ... Մանրամասն
15.12.17 Փողոցային լուսավորություն

1-ին, 7-րդ , 12-րդ, 24-րդ և 25-րդ փողոցներում անցկացվեց արտաքին լուսավորության ցանց: Համայնքի փողոցների 90%-ը ունի արտաքին լուսավորություն:

1 2 3 4 5 6 7 8


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ Գ ԱՆՈՒՇԱՎԱՆ

024459191

aanushavani.gyuxapetaran@mail.

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner